22 հուլիսի 2009 - 00:20 AMT
Հայաստանի օրենսդրական դաշտը համապատասխանեցվում է եվրոպական չափանիշներին
Հուլիսի 21-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայում անվտանգության - համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Եր-անի գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսին:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը կար-որեց Եր-անում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը: Այդ համատեքստում նա կար-որեց ս.թ. ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ - ԵԱՀԿ Եր-անի գրասենյակի միջ- ստորագրված Համագործակցության հուշագիրը: Նա նա- բարձր գնահատեց ԵԱՀԿ-ում ստանձնված հանձնառությունների կատարման գործում ԵԱՀԿ Եր-անի գրասենյակի - այլ գործադիր կառույցների ներդրումը` առանձնացնելով գրասենյակի իրականացրած ծրագրերը երկրի տնտեսական անվտանգության ամրապնդման բնագավառում:

Անկաշկանդ զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին - պայմանավորվածություններ ձեռք բերեցին Հայաստանի օրենսդրական դաշտը կատարելագործելու - եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: Նրանք համակարծիք էին, որ այդ գործում մեծ դերակատարում ունեն Եվրոպայի {խորհրդի Վենետիկի հանձնաժողովը - ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների - մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ), ում համատեղ եզրակացությունները քննարկվող օրինագծերի վերաբերյալ օգտակար գործիքներ են Հայաստանի օրենսդիրների համար: Այդ համատեքստում զրուցակիցները քննարկեցին խղճի - կրոնի ազատության, մամուլի - խոսքի ազատության, ինչպես նա- հեռուստատեսության - ռադիոյի բնագավառների օրենսդրական կարգավորման հարցերը:

Պրն. Աբրահամյանը - դեսպան Կապինոսը նա- խորամուխ եղան ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ համագործակցության շրջանակներում Հայաստանի խորհրդարանի մասնագիտական կարողությունների զարգացման ու ամրապնդման ծրագրերին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: