2 մայիսի 2002 - 22:33 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Ոչ կառավարական կազմակերպությունների ցանցային քարտուղարության նիստի աշխատանքներին, որը կկայանա Բաքվում մայիսի 3-4-ը, կմասնակցեն Հայաստանի որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Բաքվում հրատարակվող «525-րդ թերթի» տվյալների համաձայն, հայկական պատվիրակությունը կներկայացնի առաջարկությունների փաթեթ FRESTA ծրագրի վերաբերյալ, որը որոշում է ցանցային քարտուղարության գործունեության ուղղությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչների այցելությունը Բաքու արժանանում է ադրբեջանցի արմատականների ծայրաստիճան բացասական վերաբերմունքին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: