22 հուլիսի 2009 - 19:23 AMT
Արթուր Աբրահամ. Իմ բոլոր հաղթանակները ես նվիրում եմ իմ ընտանիքին ու հայ ժողովրդին
Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հերթական անգամ այցելելով Երեւան հայտարարել է, որ շատ կցանկանար հանդես գալ հայկական դրոշի ներքո, սակայն նրա պայմանագիրը «Sauerland Events» ընկերության հետ դա թույլ չի տալիս, որն ուժի մեջ է մինչեւ 2011թ.:

«Այնուամենայնիվ իմ բոլոր հաղթանակները ես նվիրում եմ իմ ընտանիքին ու հայ ժողովրդին»,-ասել է Աբրահամը:

Ըստ նրա, նոր քաշային կարգում իր առաջին մենամարտը նա կանցկացնի Ջերմեյն Թեյլորի հետ նոյեմբերին, վեց ուժեղագույն բռնցքամարտիկների մրցաշարում, որը կտեւեի մինեւ 2011թ. եւ աննախադեպ է բռցնքամարտի պատմության մեջ: