23 հուլիսի 2009 - 13:33 AMT
Թմրաբիզնեսը բացասաբար է անդրադառնում ՌԴ-ի ու Հայաստանի իրավիճակի վրա
ՌԴ ՆԳՆ ղեկավար Ռաշիդ Նուրգալիեւն ու Հայաստանի ոստիկանության պետ գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը երկու երկրնեի ՆԳՆ միացյալ կոլեգիայի նիստում, որը տեղի կունենա այսօր Գելենջիկում, կքննարկեն միջտարածաշրջանային հանցավորությանը հակազդելու հարցերը:

Հիմնական հարցերից մեկը կլինի հանցագործների ու թմրամոլության հետախուզումն ու ձերբակալումը: Մասնավորապես, կոլեգիայում կքննարկվի ամենամյա լայնածավալ «Հետախուզում» համալիր օպերատիվ-կանխարգելիչ գործողության իրականացումը:

Բացի այդ, կոլեգիայում նախատեսվում է քննարկել երկու գերատեսչությունների համագործակցության հարցերը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, նշել է նա: «Թմրանյութերի ապօրինի շրջանառությունը բացասաբար է անդրադառնում ՌԴ-ի ու Հայաստանի քրեածին իրավիճակի վրա»,-ասել է ՆԳՆ ներկայացուցիչը:

Նախատեսվում է, որ կոլեգիայում կարծարծվեն նաեւ տնտեսական եւ հարկային հանցագործությունների դեմ պայքարին, ապօրինի ֆինանսական օպերացիաներին վերաբերող հարցեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: