23 հուլիսի 2009 - 20:29 AMT
Երեւանում բացվել է «Կնոջ աշխարհ 2009» ցուցահանդեսը
Այսօր Երեւանի »Մոսկվա» կինոթատրոնում բացվել է «Կնոջ աշխարհ 2009» ցուցահանդեսը, որը կգործի մինրեւ հուլիսի 25-ը: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Էքսպոմեդիա» կենտրոնը, ՀՀԿ կանանց խորհրդի աջակցությամբ:

Ցուցահանդեսի կազմակերպիչների նպատակն է ներկայացնել այն պարանքները, որոնք կարող են թեթեացնել կնոջ հոգսերը: Տարբեր արտադրողներ հնարավորություն կստանան ներկայացնել իրենց արտադրանքը, որը կարեւոր է կանանց համար:

«Սա լավ առիթ մեր կանաց տոն պագեւելու, ինչպես նաեւ արտադրողի ու սպառողի միջեւ կապ ստեղծելու համար»,-ասել է «Էքսպոմեդիա» կենտրոնի տնօրեն Աննա Հակոբյանը: