23 հուլիսի 2009 - 22:16 AMT
Հայաստանում մեկնարկում է «Կուբոտա կարատե» գավաթի միջազգային մրցաշարը
Հայաստանում հուլիսի 25-26-ը տեղի կունենա «Կուբոտա կարատե» գավաթի միջազգային մրցաշարը, որը կազմակերպվել է Կարատեի միջազգային ասոցիացիայի կողմից: Մրցաշարին կմասնակցեն կարատեիստներ 9 երկրից` ԱՄՆ-ից, Լեհաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից, Վրաստանից, Հայաստանից եւ ԼՂՀ-ից:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանի խոսքերով, մրցաշարին կմասնակցի 65 օտարերկրյա եւ շուրջ 300 մարզիկ Հայաստանից: «Ինչ-որ առումով վտանգավոր որոշում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում նման մակարդակի մրցաշարի կազմակերպումը: Նախնական տվյալներով, մրցաշարին պետք է մասնակցեին թիմեր ավելի քան 35-40 երկրից: Սակայն նրանց թիվն աստիճանաբար նվազեց, քանի որ թիմերը Հայաստան պետք է ժամանեին իրենց սեփական միջոցներով, առանց պետական աջակցության», - ասել է Միքայելյանը:

Մրցաշարի նախաձեռնողն ու կազմակերպիչը Կարատեի միջազգային ասոցիացիայի նախագահ եւ հիմնադիր, կարատեի լեգենդար ճապոնացի վարպետ (10 դան) Սոկե Տակայուկի Կուբոտան է, որն առաջին անգամ է ացելում Հայաստան: