24 հուլիսի 2009 - 11:58 AMT
Մալթայում սկսել է գործել հայ համայնքը
Հուլիսի 31-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայի «Հիլթոն» հյուրանոցում կանցկացվի վերջերս պաշտոնապես գրանցված հայ համայնքի առաջին համաժողովը, որի ընթացում էլ կընտրվի համայնքի ղեկավարը: Կառույցն արդեն գործարկել է իր եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) պաշտանական www.malta-armenia.eu կայքը: Կայքի պատասխանատու Իլոնա Սարուխանյանի տեղեկացմամբ, նախատեսվում է, որ համայնքը Վալետայում կբացի հայկական կիրակնօրյա դպրոց, ինչպես նաեւ քաղաքի փողոցներից մեկում կտեղադրի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Ներկայումս Մալթայում ապրում է 300-350 հայ, հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը: