24 հուլիսի 2009 - 18:01 AMT
Առանց ԼՂՀ ժողովրդի կամքի արտահայտության Ղարաբաղի հարցն անհնար է լուծել
«Քանի դեռ Ղարաբաղը հիմնախնդրի կարգավորման բանակցություններին չի մասնակցում, եւ դրանք ընթանում են միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, գտնում եմ, որ ոչ մի զիջման մասին չպիտի խոսել»,-այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նա հիշեցրել է, որ պաշտպանական գերատեսչությունը արտաքին քաղաքականությամբ չի զբաղվում:

Ըստ նախարարի, մադրիդյան սկզբունքներն ընդամենը առաջարկներ են, այլ ոչ թե փաստաթուղթ, որը պետք է ստորագրվի: «Բոլորն են հասկանում, որ առանց ԼՂՀ ժողովրդի կամքի արտահայտման հարցն անհնարին է լուծել»,-հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարարը: