24 հուլիսի 2009 - 19:21 AMT
Սոցիալական ծառայությունների 55 կենտրոնների աշխատակիցների 70 տոկոսի աշխատավարձը կազմում է 40 հազար դրամ
Հայաստանում գործում են սոցիալական ծառայությունների 55 կենտրոններ, որոնցից 12-ը գտնվում են Երեւանում: Այդ ծառայությունների աշխատակիցների 60-70 տոկոսը մասնագետներ չեն, սակայն, որքան էլ տարօրինակ լինի, նրանք ինքները եւս պատկանում են Հայաստանի սոցիալապաես անապահով քաղաքացիների թվին:

Այդ մասին այսօր կայացած քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի սոցիալական ապահովման վարչության պետ Աստղիկ Մինասյանը:

«Սոցիալական աշխատակիցների 60-70 տոկոսի աշխատավարձը կազմում է 40 հազար դրամ, ինչով էլ բացատրվում է մասնագետների պակասն ու իրավաբանների բացակայությունը, որոնք մասնագիտանում են սոցիալական ոլորտի հարցերում»,-ասել է Ա.Մինասյանը:

Ըստ նրա, սոցիալական աշխատակիցների ասոցիացիայի ստեղծումը կօգնի լուծել սոցիալական աշխատակիցների վերաորակավորման հարցը:

Արտերկրում աշխատող հայերի 50 տոկոսը, կորցնելով աշխատանքը ֆինանսական ճգնաժամի պատճառով, վերադարձել է Հայաստան, ինչը չէր կարող չանդրադառնալ երկրի աշխատաշուկայի վրա, եւ հետեւաբար, նաեւ բնակչության սոցիալական ապահովման մակարդակի վրա»,-ասել է Ա.Մինասյանը: