24 հուլիսի 2009 - 19:25 AMT
Հայաստանում մասնակի համաներում է կիրառվել 691 անձի նկատմամբ
Սույն թվականի հուլիսի 24-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից ՀՀ Ազգային Ժողովի «Համաներում հայտարարելու մասին» թիվ Ն-152-4 որոշումը կիրառվել է ընդհանուր առմամբ 407 քրեական գործերով 691 անձի նկատմամբ, ասվում է ՀՀ վճռաբեկ դատարանի մամլո հաղորդագրության մեջ: