24 հուլիսի 2009 - 20:05 AMT
Կովկասը գտնվում է համաշխարհային քաղաքականության կենտրոնում
Օրերս Ստամբուլում տեղի է ունեցել թուրք-վրացական աշխատանքային խորհրդակցություն: Սեմինարը կազմակերպել էր թուրքական SETA քաղաքական, տնտեսական ու սոցիալական հետազոտությունների կենտրոնը եւ ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք զբաղվում են տարածքային, ազգային ու միջազգային հարցերի հետազոտմամբ Թուրքիայում: Ըստ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Սավաշ Բարքչինի, Կովկասը աշխարհաքաղաքական շահերի կիզակետն է: Նա ընդգծել է, որ Թուրքիան շատ մոտ է այդ տարածաշրջանին: «Երբ մենք նայում ենք այսօրվա Կովկասին, ապա հասկանում ենք, որ այն էներգետիկայի ու անվտանգության ոլորտում գլխավոր մրցակցության վայրն է: Տարածաշրջանը գտնվում է համաշխարհային քաղաքականության ծայրամասում, սակայն ներկայումս Կովկասը հայտնվել է համաշխարհային քաղաքականության կենտրոնում»,-հայտարարել է Բարքչինը, գրում է թուրքական Hurriyet Daily News-ը: