24 հուլիսի 2009 - 21:55 AMT
ՀԱԿ-ն ի սկզբանե դատապարտված էր պառակտման
«ՀԱԿ-ն ի սկզբանե դատապարտված էր պառակտման, քանի որ այնտեղ հավաքվել էին տարբեր գաղափարախոսությամբ քաղաքական ուժեր: Միակ բանը, որը միավորում էր նրանց, դա իշխանափոխության գաղափարն էր: Պառակտման գործընթացը նրանց շարքերում սկսվեց, երբ իրենք չհասան իրենց նպատակին եւ չկարողացան վերցնել իշխանությունը»,-այսօր հայտարարել է ՀՀ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբացության ղեկավար Գալուստ Սահակյանը: