25 հուլիսի 2009 - 14:15 AMT
Իրանի հյուսիս-արեւելքում ավիավթար է տեղի ունեցել
Իրանի հյուսիս-արեւելքում ավիավթար է տեղի ունեցել: Ըստ Press-TV-իի տվյալների, 30 մարդ է զոհվել: Ընդամենը ուղեւորների թիվը 153 էր: Ինքնաթիռը պատկանում էր «Արիա» ավիաընկերությանը:

Պետական հեռուստատեսությունը հաղորդում է, որ Թեհրանից մեկնած ինքնաթիռը կործանվել է Մեշհեդա քաղաքի օդանավակայանում վայրէջքի գնալիս: Ենթադրվում է, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է:

AFP-ն ճշտում է, որ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքային գոտուց եւ բոցավառվել է: Ենթադրվում է, որ դա «Իլ-62» տիպի ինքնաթիռ էր:

Իլ-62 ինքնաթիռը լիզինգային պայմաններով վերցված էր ղազախական ավիաընկերություններից: Ինքնաթիռը ղազախական անձնակազմն էր վարում: Ինչպես հաղորդում է ՌԴ անանուն դիվանագիտական աղբյուրը, անձնակազմի անդամները զոհվել են, բացի մեկ օդաչուից, որը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:


Թեհրան-Երեւան չվերթը կատարող Տու-154 ինքնաթիռը վթարի ենթարկվեց հուլիսի 15-ին` Թեհրանից շուրջ 200 կմ հեռավորության վրա, թռիչքից 16 րոպե անց: Զոհվեց 168 մարդ: