27 հուլիսի 2009 - 20:20 AMT
Երեւանում կբեմադրվի Ջուզեպպե Վերդիի «Աիդա»-ն
Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայ եւ իտալացի բեմադրիչները կրականացնեն համատեղ նախագիծ` Վերդիի «Աիդա» օպերայի բեմադրությունը:

Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հասմիկ Պողոսյանի եւ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Կասպինիի հանդիպման ընթացքում:

Հանդիպման ժամանակ ձեռք է բերվել նաեւ ֆրեսկաների վերականգնման ու փոխադրման աշխատանքների անցկացման մասին պայմանավորվածություն:

Ընդգծելով մշակութա-պատմական հուշարձանների վերականգնման կենտրոնի ստեղծման կարեւորությունը` զրուցակիցները նշել են հայ փորձագետներին իտալացի մասնագետների անգնահատելի փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաեւ Հռոմի երաժշտական արվեստների թանգարանում Կոմիտասի 140-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման հեռանկարները: