27 հուլիսի 2009 - 21:44 AMT
Գյումրի քաղաքի պատմական կենտրոնում տեղադրվել են տեղեկատվական վահանակներ
Հուլիսի 26-ին «ԱՄԱՐ» մշակութային հասարակական կազմակերպությունը, ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության ֆինանսական աջակցությամբ, «Ճանաչենք հայկական հուշարձանները» ծրագրի շրջանակներում, մի քանի լեզուներով տեղեկատվական վահանակներ է տեղադրել Գյումրի քաղաքի պատմական կենտրոնում:

Ծրագրի նպատակն է ծանոթացնել զբոսաշրջիկներին Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին, ինչպես նաեւ զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում:

«Գյումրի. Վերածնունդ» ծրագիրը «ԱՄԱՐ» մշակութային հասարակական կազմակերպությունն իրականացնում է 2008 թվականից: