27 հուլիսի 2009 - 21:57 AMT
Վլադիկավկազի հայ համայնքն այսուհետ իր պաշտոնական կայքէջը կունենա
Վլադիկավկազի հայ համայնքն այսուհետ կունենա «Էրեբունի» ազգամշակութային ընկերության ինտերնետ կայքէջը: Կայքի գլխավոր էջում (www.eribuni.ru) նշվում է, որ կայքէջի ստեղծումը պայմանավորված է մեծ (շուրջ 23 000) հայ համայնքի առկայությամբ Հյուսիսային Կովկասում:

«Անկասկած, մեզ անհրաժեշտ էր մեր տպագիր մարմինը, որը կպատմեր Հայաստանի ինքնատիպ մշակույթի, ագային (երբեմն արդեն մոռացված) ավանդույթների ու ծեսերի մասին, մեր հայրենակիցների կյանքի, նրանց խնդիրրների ու ուրախությունների մաիսն, նրանց մասին, որվ փառաբանում եւ հպարտորեն է կրում հայի պատիվը օսական հողում»,-ասվում է կայքի առաջին էջում զետեղված ողջույնի խոսքում: