27 հուլիսի 2009 - 22:47 AMT
ՀՀ ԱԺ պատգամավորը գտնում է, որ փոփոխությունները մադրիդյան սկզբունքներում Ադրբեջանի օգտին կլինեն
«Մադրիդյան սկզբունքների նորացման տարբերակների շուրջ վերջին հայտարարությունների հիման վրա ես գտնում եմ, որ հնարավոր փոփոխությունները կվերաբերվեն ԼՂՀ կարգավիճակի մասին կետին եւ դա կարվի Ադրբեջանի օգտին»,-այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսոմ հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Իր առաջարկները նա հիմնավորել է Ադրբեջանի դիրքորոշմամբ, որն ի սկզբանե դեմ է ԼՂՀ կարգավիճակի մասին կետին: