28 հուլիսի 2009 - 00:13 AMT
Հայաստանի գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ իրականացվում է անվտանգության հարցերի լուծման շրջանակներում
«Հայաստանի գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ իրականացվում է IPAP (Անհատական գործընկերության ծրագիր), PFP (Գործընկերություն հանուն խաղաղության), ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որտեղ ներկայացված են պատգամավորներ տարբեր երկրների խորհրդարաններից եւ որոնք կարող են հանդես գալ առաջարկներով` ՆԱՏՕ-ի տարբեր ծրագրերի իրականացման հարցում»,-այսօր Երեւանում համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր ՀՀ Հանրապետական կուսակցությունից Կարեն Ավագյանը:

Նա նաեւ հավելել է, որ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ծրագրերին նպատակ ունի համապատասխանեցնել երկրի պաշտպանության ու անվտանգության ոլորտը միջազգային չափանիշներին: