28 հուլիսի 2009 - 13:59 AMT
Իսրայել. Ռազմական գործողությունների ծավալումն Իրանի դեմ շարունակում է հնարավոր տարբերակ մնալ
ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Իսրայել կատարած այցի ժամանակ կոչ է արել Իրանին մինչեւ սեպտեմբեր պատասխանել Վաշինգտոնի դիվանագիտական առաջարկներին: Նրա իսրայելցի գործընկեր Էհուդ Բարաքը Երուսաղեմում Գեյթսի հետ բանակցություններից հետո նշել է,որ ռազմական գործողությունների ծավալումն Իրանի դեմ շարունակում է հնարավոր տարբերակ մնալ:

Իսրայելում բանակցություններից հետո Ռոբերտ Գեյթսը մտադիր է այցելել Հորդանան, որտեղ նա կհանդիպի թագավոր Աբդալլայի հետ, հաղորդում է BBC Russian-ը: