28 հուլիսի 2009 - 15:21 AMT
Doric Hall-ում տեղի կունենա գեղանկարիչ Դանիել Վարուժան Էջինյանի ցուցահանդեսը
«Ազատության գույները» ցուցահանդեսը կբացվի օգոստոսի 31-ին Doric Hall-ում (ԱՄՆ, Մասաչուսեթսի նահանգ):

Ցուցահանդեսի գլխավոր կտավը կլինի 2001թ. սեպտեմբերի 11-ի Նյու Յորքի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված նկարը:

Ցուցահանդեսում կցուցադրվի գեղանկարիչ Դանիել Վարուժան Էջինյանի ցուցահանդեսը: Հեղինակն արտահայտել է Ամերիկայի իր տեսլականը, որը դարձել է նրա երկրորդ հայրենիքը:

«Ազատության գույները» ցուցահանդեսը գեղարվեստական նախագիծ է, որի հովանավորն է կոնգրեսական Պիտեր Քութունջյանը: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ սեպտեմբերի 11-ը: