28 հուլիսի 2009 - 15:53 AMT
«Ոսկե գեղմ» կարնավալը Բաթումում կանցնի հայ երաժշտական խմբերի մասնակցությամբ
Օգոստոսի 20-23-ը Բաթումում Վրաստանի զբոսաշրջության եւ առողջարանների դեպարտամենտի հովանավորությամբ եւ «Conformance» ընկերության ֆինանսավորմամբ կանցնի առաջին «Ոսկե գեղմ» կարնավալը:

Ինչպես հաղորդում է զբոսաշրջության եւ առողջարանների դեպարտամենտի նախագահ Պյոտր Կանակվան, «Ոսկե գեղմը» կդառնա մեծ ցուցադրական միջոցառում, որը կնպաստի մշակութային հարաբերությունների եւ զբոսաշրջային ներուժի զարգացմանը մասնակիցն երկրներում:

Այսօրվա դրությամբ իրենց համաձայնությունը 9 երկիր է տվել` Ռումինիան, Բուլղարիան, Հայաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Լիտվան, Հունաստանը, Լեհաստանը, Լատվիան:

Կազմկերպիչները մտադիր են կարնավալն ամենամյա դարձնել` ամեն անգամ անցկացնելով հաղթող երկրում: Կարնավալի մրցանակային հիմնադրամը կազմում է 10 000 եվրո: