28 հուլիսի 2009 - 17:27 AMT
Apple ընկերությունն իջեցրել է իր ապրանքի գները նաեւ Հայաստանում
Հայաստանում Apple-ի ներկայացուցչությունն իջեցրել է իր ապրանքի տեսականու գները եւ հավասարեցրել եվրոպականներին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Հայաստանում Apple-ի ներկայացուցչության տնօրեն Էռնեստ Մարդոյանը: Նրա խոսքով, համակարգչային տեխնիկայի գներն իջեցնելը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Հայաստանում ներկայացուցչությունը փոխեց մատակարարողին: Այսօր, ինչպես հաղորդել է տնօրենը, Հայաստանում Apple ապրանքի գներն իջել են 10-15% կախված արտադրության ապրանքանիշից եւ մեկը մեկին համընկնում են եվրոպականների հետ:

Շոշափելով Հայաստանում Apple ապրանքի տարածված լինելու հարցը` Էռնեստ Մարդոյանը նշել է, որ ընկերության արտադրանքի` Հայաստանի բնակչության պահանջարկը դանդաղ, բայց վստահ աճում է, մասնավորապես, ներկա պահին աճում է փոխադրվող MacBook-երի պահանջարկը, որոնք հարմար են հանգստյան սեզոնին քաղաքից դուրս պայմաններում օգտագործելու համար: