28 հուլիսի 2009 - 19:22 AMT
«Արդշինինվեստբանկը» առաջինն է Հայաստանում առաջարկում VISA INFINITE քարտեր
Մինչեւ տարեվերջ «Արդշինինվեստբանկը» նախատեսվում է հասցնել քարտապանների թիվը մինչեւ 70 000, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: «Արդշինինվեստբանկը» բացի VISA-ից շարունակում է տրամադրել նաեւ MasterCard եւ ArCa վճարային քարտեր: Այս պահին նշված համակարգերով բանկը տրամադրել է մոտ 60 հազար վճարային քարտեր եւ նախատեսում է մինչ- տարեվերջ այդ թիվն ավելացնել եւս 10 հազարով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Սկսվել է «Արդշինիվեստբանկի» կողմից VISA INTERNATIONAL միջազգային վճարային համակարգի քարտերի տրամադրման գործընթացը: Քարտերը տրամադրվումեն Եվրո, ԱՄՆդոլար եւՀՀ դրամ արժույթներով, ընդորում բանկումներդրվել էվճարային քարտերով միջազգային գործարքներիերկուարժույթներով փոխհաշվարկների իրականացման (ԱՄՆ դոլար եւ Եվրո) համակարգ, ինչը հնարավորություն է տալիս VISA վճարային քարտերի քարտապաններին գտնվելով աշխարհի ցանկացած վայրում իրականացնել գործարքներ առանց արժույթների լրացուցիչ փոխարկումներ կատարելու: Սա նշանակում է, որ բանկը քարտապաններին տալիս է հնարավորություն զերծ մնալ արտարժույթի փոխարժեքի տատանումների եւ փոխարկումների հետ կապված հավելյալ ծախսերից:

Բանկը VISA INTERNATIONAL վճարային համակարգիքարտային ծրագրերիցիր հաճախորդներինառաջարկում է VISA ELECTRON, VISA CLASSIC, VISA GOLD, VISA PLATINUM, VISA INFINITE վճարային քարտեր:

Լրացուցիչ բացառիկեւառաջնակարգ ծառայություններից օգտվելու հնարավորություններ են տալիս VISA պրեմիում կարգիքարտերը` մասնավորապես ՀՀ-ումառաջին անգամթողարկվող VISA INFINITE տեսակի քարտը, որըարտասահմանում ավիատոմսերի եւ հյուրանոցային սենյակների ամրագրումից, ավտոմեքենաների վարձակալությունից, բժշկական 90-օրյա անվճար ապահովագրությունից, տարբեր տեսակների իրավաբանական եւ բժշկական խորհրդատվությունից բացի, ընձեռում է նաեւ բացառիկ հնարավորություն օգտվելու կոնսիերժի շուրջօրյա ծառայություններից: Ըստ պահանջի` օրվա ցանկացած ժամի, VISA վճարային քարտերի պրեմիում կարգի քարտապանները, անկախ գտնվելու վայրից, 24 ժամվա ընթացքում կարող են ստանալ կորցված քարտի փոխարեն նոր քարտ, իսկ կանխիկի հրատապ ստացման անհրաժեշտության դեպքում` առանց քարտի առկայության մինչեւ 5000 ԱՄՆ դոլար գումար աշխարհի մոտ 16000 կետերից:

VISA վճարայինհամակարգի պրեմիում կարգի քարտապաններին տրամադրվում է նաեւ վարկային գծերից օգտվելու արտոնյալ պայմաններ, այդ թվում մինչեւ 50 օր վարկային գծի մարման արտոնյալ անտոկոս ժամկետ:

Ժամանակակից տեխնոլոգիաները եւ փորձըբանկին հնարավորություն են տալիսմատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով - կանխիկ դրամով:

«Արդշինինվեսբանկն» ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում եւներկայացուցչություն Փարիզում:

Բանկն արժանացելէ Moody's-ի Ba1 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, եւ Ba3 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետվարկանիշերի` արտարժութայինավանդների չափանիշներով, ինչպես նաեւ ֆինանսական կայունության («BFSR») «D-» վարկանիշին: