28 հուլիսի 2009 - 20:27 AMT
Հայտնի երգչուհի Ռուզան Նահապետյանը օգոստոսի 12-ին ելույթ կունենա Յիհվիի սբ. Միխաիլ եկեղեցում
Շարունակվում են համերգները, Յիհվիի համերգային տան կազմակերպած համերգները բաց երկրնքի տակ: Տվյալ համերգաշրջանի հերթական համերգի բացումը տեղի կունենա հուլիսի 30 -ին, Սակիի հրվանդանում: Այս անգամ ելույթ կունենա «Բաբելոն» երիտասարդական խումբը: Ամառային բեմից կհնչեն կիթառի, սաքսոֆոնի, վարգանի, շվինեի, էլեկտրոկիթառի, քանոնի, պարկապզուկի, կոնտրաբասի եւ հարվածային գործիքների հնչյունները: Արտառոց երաժշտական խմբի կազմում են Սանդրա Սիլլամաան, Արնո Տամմը, Էրկո Տուբլին եւ Տանել Կադալիպը:

Համերգաշրջանը կշարունակվի հոլանդաբնակ հայտնի հայ երգչուհի Ռուզան Նահապետյանի համերգով: Համերգը տեղի կունենա օգոստոսի 12-ին Յիհվիի սբ. Միխաիլ եկեղեցում:

Կազմակերպիչների հավաստմամբ, «Շեփորի փայլը» համերգը հնարավորություն է տալիս ինչ-որ նոր եւ անսովոր բան բացահայտել` ունկընդրելով Ռ.Նահապետյանի եւ շեփորահարների համույթի ելույթը` երգեհոնի ուղեկցությամբ: