29 հուլիսի 2009 - 00:20 AMT
Շահարկումները ղարաբաղյան կարգավորման հարցում անթույլատրելի են
«Ներքաղաքական շահարկումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում արժեզրկում են հակամարտության ընկալումը հանրության շրջանում, ինչը որպես այդպիսին չափազանց վտանգավոր է»,-մամլո ասուլիսում հայտարարել է «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ ու ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը:

Նա ընդգծել է, որ նման շահարկումները նվազեցնում են հակամարտության աշխարհաքաղաքական կարեւորությունը եւ բթացնում են հանրության զգոնությունը: