29 հուլիսի 2009 - 15:07 AMT
Orange-Արմենիան հայկական շուկա դուրս կգա նախանշված ժամկետում
Երրորդ բջջային օպերատորի` Orange-Արմենիա ընկերության մուտքը հայկական շուկա տեղի կունենա նախանշված ժամկետում: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանը նոր նամականիշի մարման ու շրջանառության մեջ դնելուն նվիրված միջոցառմանը:
Մասնավորապես, նախարարը նշել է, որ հայկական շուկա մուտք գործելու ժամանակացույցում փոփոխություններ չկան, եւ Orange-Արմենիան իր գործունեությունը Հայաստանում կսկսի ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: