29 հուլիսի 2009 - 17:12 AMT
Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագիծն անցել է համաձայնության փուլ
Զարգացման ասիական բանկի (ԶԱԲ) հետ ստորագրվել է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի Տեխնիկա-տնտեսական հիմնավորման (ՏՏՀ) աշխատանքների իրականացման համար վարկային միջոցների տրամադրման մասին համաձայնություն: Այդ մասին այսօր նոր նամականիշի մարման եւ շրջանառության մեջ մտցնելու արարողությանն ասել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

Ինչպես նշել է Սարգսյանը, խոսքը գնում է արդեն ոչ թե բանակցությունների, այլ համաձայնության մասին: «Այս տարվա ընթացքում ԶԱԲ հետ կստորագրվի համաձայնություն, որի համաձայն Հայաստանը ֆինանսավորում կստանա նախագծի ՏՏՀ իրականացման համար»,- ասել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարը: