29 հուլիսի 2009 - 22:36 AMT
Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցող խորհրդի նիստը
Այսօր տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհուրդը քննարկել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը։ Այս մասին տեղեկատվություններ են ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, խորհրդի աշխատանքային խմբերի ղեկավարները։ Մասնավորապես քննարկվել է ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների բիզնեսի ձեւակերպման գործընթացի հեշտացման հարցը, նշվել է, որ այդ նպատակով մշակված «Մի կանգառի» սկզբունքը դեռ կատարելագործման անհրաժեշտություն ունի։
Խորհուրդն ի գիտություն է ընդունել, որ ՏՏ ոլորտի լավագույն մենեջերների ամենամյա մրցույթ կազմակերպելու նպատակով ստեղծվել է պետական հանձնաժողով, որը ներկայումս մշակում է չափորոշիչներ, ինչի հիման վրա կընտրվեն լավագույնները: