30 հուլիսի 2009 - 13:14 AMT
Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել ռազմական շքերթ
Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-ամյակին նվիրված ռազմական շքերթ:

Շքերթին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ԱԳ եւ պաշտպանության նախարարները, ՀՀ կառավարության անդամներ: