30 հուլիսի 2009 - 20:44 AMT
Լուվրի ինտերնետ-կատալոգը հասանելի է դարձել անգլերեն լեզվով
Մինչ օրս աշխարհի անգլալեզու բնակչությունը զուրկ էր աշխարհի ամենաայցելվող թանգարանի` Լուվրի ինտերնետ-կատալոգից օգտվելու հնարավորությունից: Այսօր ակտիվացվել է արտաքին օգտվողներին հասանելի ինտերնետ-կատալոգի անգլիական տարբերակը:

Ինչպես հաղորդում է The New York Times-ը, Atlas բազայի նոր տարբերակը ներառում է 22 հազար ցուցանմուշների նկարագրություններն ու պատկերները, այսինքն` մշտական ցուցադրության մոտ 80 տոկոսը: Լուվրի ինտերնետ-կատալոգը ներառում է 35 հազար թանգարանային ցուցանմուշներից 26 հազարը:

Նախագիծն իրականացվել է American Friends of the Louvre խմբի ջանքերով եւ արժեցել 380 հազար եվրո: ԱՄՆ բնակիչները, AFL վիճակագրության համաձայն, ցանկացած այլ երկրների քաղաքացիներից հաճախ են այցելում գլխավոր ֆրանսիական թանգարան: Ընդ որում, Լուվրը աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանն է. տարեկան այն այցելում են գեղեցիկի 8,5 միլիոն գնահատողներ: