30 հուլիսի 2009 - 21:17 AMT
ՀՀԿ անդամը նշանակվել է Հայաստանի սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար: Այդ մասին հաղորդում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

Արտակ Զաքարյանը 1999-2001թթ. եղել է կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացիայի վարչության մշակութա-կրթական բաժնի պետը: 2001թ. աշխատել է «Պետական գնումների գործակալությունում»: 2002թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: 2003-2005թթ. հանդիսացել է ՀՀԿ հասարակա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի պատասխանատուն: 2005-2006թթ. եղել է ՀՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն: