30 հուլիսի 2009 - 22:12 AMT
ՀՀ կառավարությունը քննարկել է պարտադիր համակարգչային ուսուցման հարցը
ՀՀ կառավարության նիստում ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը հաղորդել է, որ ըստ «Կրթության մասին» օրենքի, մշակվում է առկա, հեռակա, դիստանցիոն եւ ուսուցման այլ ձեւերի կարգը: Նախնական տարբերակը պատրաստ կլինի արդեն սեպտեմբերին եւ շահագրգիռ կողմերի հետ քննարկումից հետո կներկայացվի ՀՀ կառավարությանը:

Քննարկմանը ներկայացվել է նաեւ դպրոցներում պարտադիր համակարգչային գրագիտության ներդրման ծրագիրը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ կրթության ու գիտության նախարարին մշակել դպրոցներում պարտադիր համակարգչային ուսուցման ներդրման կարգը եւ հետեւողական լինել բոլոր շրջանավարտների հավաստագրման հարցում: