30 հուլիսի 2009 - 22:45 AMT
Իրանի ոստիկանությունը ձերբակալել է Թեհրանում սգո արարողության մասնակիցներին
Իրանի ոստիկանությունը ձերբակալել է Թեհրանում սգո արարողության մասնակիցներին, որը նվիրված էր նախագահական ընտրությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների հիշատակին:

Ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավին փորձել է միանալ արարողությանը, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել նրան դա անել, Մուսավին ստիպված է եղել նստել մեքենան եւ վերադառնալ:

Սգո արարուղության մասնակիցները շրջապատել են նախագահության նախկին թեկնածուի մեքենան եւ վանկարկել «Մուսավի, մենք սատարում ենք քեզ»:

Սգո արարողությունը տեղի էր ունենում 27-ամյա Նեդա Աղի Սոլթանի գերեզմանի մոտ, որը դարձել է Իրանի ընդդիմության պայքարի խորհրդանիշներից մեկը: Նախկինում իշխանությունները հրաժարվել էին թույլտվություն տալ սգո արարողությունը Թեհրանի մեջիթներից մեկում անցկացնելու համար, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: