30 հուլիսի 2009 - 22:57 AMT
Հայաստանի կառավարությունը դիտարկել է «Ամեն բնակչին մեկական համակարգիչ» ծրագիրը
Հայաստանի կառավարությունը դիտարկել է «Ամեն բնակչին մեկական համակարգիչ» ծրագիրը: Ծրագրի իրականացման հարցերի քննարկման ժամանակ Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցության խորհուրդն ընդունեց որոշում այն մասին, որ ծրագիրն իրականացվելու է հանրապետության մի շարք քաղաքներում: Ընդ որում, ընտանիքները հնարավորություն կստանան արտոնյալ պայմաններով ձեռք բերել համակարգիչ, ինչպես նաեւ ծրագրային ապահովում: