30 հուլիսի 2009 - 23:16 AMT
Սփյուռքը Հայաստանի ամենամեծ ռեսուրսն էր
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարսգայնը Սեւանում հանդիպել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ մասնակիցները դիմավորեցին նախագահին ծափահարություններով, որից հետո նրանց միջեւ զրույց ծավալվեց:

Սարգսյանը նշել է, որ լավ է հասկանում, որ ծրագրի մասնակիցները կարող էին իրենց արձակուրդներն անցկացնել Լոնդոնում, Փարիզում կամ աշխարահի որեւէ այլ քաղաքում, սակայն նրանք նախընտրեցին գալ հայրենիք:

Մասնակիցները պատմեցին նախագահին իրենց տպավորությունների մասին, եւ նրանց մեծ մասը ցանկություն հայտնեց դառնալ ՀՀ քաղաքացի: Այդ խնդրանքին Սարգսյանը պատասխանեց, որ դա այժմ կարող է անել ցանկացած մարդ` ներկայացնելով համապատասխան դիմում:

«Առաջին հերթին, մենք շատ ենք ասել, որ սփյուռքը մեր ամենամեծ ռեսուրսն է: Սփյուռքը Հայաստանը աշխարհին կապող կամուրջ է, յուրօրինակ ձայնափոն ու ներկայացուցիչն այլ երկրներում: Այլ հարց է, որ մենք օգտագործում ենք այդ ներուժի միայն մի մասը: Սակայն ես վստահ եմ, որ կգա մի օր, երբ մեր հայրենիքն ավելի հզոր կդառնա, եւ դուք կտեսնեք այդ օրը»,-ասել է Ս.Սարգսյանը:

Սիրիայից ժամանած մասնակիցներից մեկը ողջունել է Հայաստանի մերձեցումը արաբական աշխարհի հետ: Ի պատասխան, նախագահը հաղորդել է, որ, հավանաբար, աշնանը նա կայցելի որոշ արաբական երկրներ, այդ թվում նաեւ Սիրիա: Ընդ րում, Ս.Սարգսյանը նշել է, որ արաբական երկրների հետ մերձեցման գործին խանգարում են փակ սահմաններն ու չզարգացած ենթակառուցվածքները: