31 հուլիսի 2009 - 03:08 AMT
ԱՄՆ 82 կոնգրեսականներ նամակ են հղել Բարաք Օբամային
Հուլիսի 30-ին ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ, կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Մարկ Քըրքը, ինչպես նաեւ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Ուղերձում կոնգրեսականներն ընդգծել են, որ Թուրքիան չկատարեց իր խոստումը` Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանի կարգավորելու վերաբերյալ: Ինչպես ասվում է Ամերիկայի Հայկական Համագումարի հաղորդագրության մեջ, որ ստացել է PanARMENIAN.Net-ը, նամակում նշվում է, որ Թուրքիան նահանջել է իր սկզբնական դիրքորոշումից: Այս հարցը պետք է լուծվի առանց նախապայմանների ու որոշակի ժամկետներում: «ՀՀ կառավարությունը հավատարիմ է մնում իր դիրքորոշմանն` առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ, սակայն թուրքական կողմի հայտարարություններն ու գործողությունները հակառակն են փաստում»,-ասել են կոնգրեսականները:

Ըստ ԱՀՀ գործադիրր տնօրեն Բրայան Արդունու, համագումարը սատարում է կոնգրեսականների նախաձեռնությանը: «ԱՄՆ վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատանդը դառնա»,-ասել է Արդունին: