31 հուլիսի 2009 - 12:20 AMT
Քրդստանի խորհրդարանի կազմում հայազգի պատգամավոր է ընտրվել
Իրաքի նավթով հարուստ հյուսիսում գտնվող Քրդստանի խորհրդարանում հայազգի պատգամավոր է ընտրվել: 111-րդ տեղանոց խորհրդարանում ներկայացվել են տեղեր նաեւ ազգային փոքրամասնությունների համար, այդ թվում մանդատ է հատկացվել հայերին: Հուլիսի 29-ին Իրաքի Կենտրոնական ազգային վարչության նախագահ Պարույր Հակոբյանը հաղորդել է, որ ընտրվել է Արամ Շահին-Բակոյանը, որը ներկայացնում է Մասուդ Բարզանիի «Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը»: Բոլոր հայ թեկնածուները ներկայացնում են այդ կուսակցությունը, բոլորը քրդախոս հայեր են: «Արամ Շահինը ծնունդով Արծրուկից է, ժամանակին մասնակցել է պարտիզանական պատերազմին Բարզանիի ջոկատների կազմում»,-ասել է Հակոբյանը, հաղորդում է kurdistan.ru-ն:

Իրաքի Քրդստանի խորհրադարանի ընտրությունները կայացել են հուլիսի 25-ին: