31 հուլիսի 2009 - 12:27 AMT
Լենինգրադի մարզից պատանի երգչուհին դարձել է «Պոնտոսի արենա» մրցույթի հաղթողը
Լենինգրադի մարզի Օտրադնոե քաղաքի 13-ամյա բնակիչ Բերտա Պուզյանը հաղթել է «Պոնտոսի արենա» միջազգային փառատոնում, որն անցնում էր Ստավրոպոլում: Փառատոնին մասնակցում էին 8-18 տարեկան հարյուրավոր մասնակիցներ 15 երկրներից: Միջազգային ժյուրիի կազմում էին Մոսկվայի եւ Կիեւի կոնսերվատորիաների պրոֆեսորներ, ինչպես նաեւ օտարերկրյա փորձագետներ: Բերտա Պուզյանը գերեց հեղինակավոր ժյուրիին հին հայկական երգի a capella կատարմամբ: Ընդ որում պատանի երգչուհին ոչ միայն արժանացավ 1-ին տեղին, այլ նաեւ ուսումը շարունակելու հրավերներ ստացավ Կիեւի կոնսերվատորիայից, Ռադիոյի եւ Հեռուստատեսության ակադեմիայից, Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտից` այդ ինստիտուտի դոցենտ, ժյուրիի նախագահ Մարինա Պոլտեւայից:

Բերտա Պուզյանն արդեն բազմիցս է դարձել բազմաթիվ տարածաշրջանային ու ռուսական փառատոնների դափնեկիրն ու հաղթողը: Մասնավորապես, հունիսին աղջիկը 1-ին տեղն է նվաճել Վիբորգում կայացած էստրադային երգի մրցույթում, իսկ մայիսին` «Երաժշտական անձրեւանոցներ» ուկրաինական մրցույթում, հաղորդում է Analitika.at.ua-ն: