31 հուլիսի 2009 - 12:31 AMT
Միջազգային ֆինանսական կորպորացիան մտադիր է ներդրումներ անել Հայաստանի հիպոթեքային շուկայում
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) փոխնախագահ Յուրկի Կոսկելոյին։

Ողջունելով ՄՖԿ-ի մուտքը մեր երկիր, կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ համագործակցության այն ծրագրերը, որ կառույցը նախատեսել է իրականացնել Հայաստանում` հաջողություն կունենան։ Կառույցը նախատեսում է ներդրումներ իրականացնել հիպոթեքային շուկայի զարգացման գործում, ինչպես նաեւ առաջարկում է փոխգործակցություն տնտեսության իրական` հիդրոէներգետիկայի եւ վերականգնողական էներգետիկայի, ֆինանսական հատվածներում։ ՄՖԿ-ի փոխնախագահն ընդգծել է, որ մինչ այժմ հաջողված ծրագրեր են իրականացվել հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ առողջապահական ոլորտներում։

ՀՀ վարչապետը կարեւորել է Հայաստանում ՄՖԿ-ի մասնագետների փորձի ներդրումը եւ հույս հայտնել, որ գործակցությունը կլինի փոխշահավետ եւ շարունակական: