31 հուլիսի 2009 - 18:35 AMT
35 նոր օբյեկտներ գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Աշխարհի հիշողությունը» Գրանցամատյանում
35 նոր օբյեկտներ գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Աշխարհի հիշողությունը» Գրանցամատյանում: 1997թ.-ից մինչեւ օրս այդ օբյեկտների ընդհանուր թիվն աճել է մինչեւ 191:

ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր տնօրեն Կոիտիրո Մացուուրան հայտնել է այդ օբյեկտները «Աշխարհի հիշողություն» Գրանցամատյանի մեջ մտցնելու մասին: Որոշումն ընդունվել է իր կողմից ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Աշխարհի հիշողությունը» Ծրագրի Միջազգային խորհրդատվական կոմիտեի (ՄԽԿ)` Բարբադոսի Բրիջթաուն քաղաքում հուլիսի 31-ին ավարտված եռօրյա նիստին հավաքված փորձագետների խորհրդատվությունների հիման վրա:

Ինչպես ասվում է կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ, գլխավոր տնօրենը նշել է նաեւ 2009թ. ՅՈՒՆԵՍԿՈ/Ջիկջի մրցանակի դափնեկրին: Դա Մալայզիայի Պետական արխիվն է, որը ճանաչում ձեռք բերեց իր տեղեկատվա-քարոզչական գործունեության, գիտելիքների տարածման ծրագրերի եւ Ասիական տարածաշրջանում փաստաթղթերի պահպանման ոլորտում ունեցած ձեռքբերումների համար:

«Աշխարհի հիշողությունը» Գրանցամատյանի մեջ մտնում են փաստագրական ժառանգության օբյեկտներ, որոնք ընտրվում են Միջազգային խորհրդատվական կոմիտեի կողմից` որպես իրենց համաշխարհային նշանակության չափանիշներին համապատասխանող եւ այնուհետեւ ՅՈՒՆԵՍԿՈ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ հաստատված: