31 հուլիսի 2009 - 20:23 AMT
Ադրբեջանը պատկերացում չունի ներքին քաղաքական քննարկումների մասին
Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչության երրորդ քարտուղար Արման Հովհաննիսյանը մեկնաբանել է ԵԽ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի հայտարարությունները ԵԽ-ում եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի դիրքորոշման կապակցությամբ: «Ինչ վերաբերում է Հայաստանի գործունեությանը ԵԽԽՎ-ում, ապա Ադրբեջանի հյուպատոսն անգամ իր ամենաանհավանական երազանքներում չի կարող պատկերացնել ժողովրդավարական բազմազանություն, կարծիքների բազմաքանակության եւ ներքին քաղաքական բանավեճերի իրավիճակ»,- հայտնել է Հովհաննիսյանը:

Ադրբեջանի ներկայացուցիչն իր վերջին հայտարարությամբ կիսվել է նաեւ հայ քաղաքական գործիչների հետ հաղորդակցման իր «փորձով»` ասելով, որ «գիտակցում են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտությունը, ինչին ի պատասխան Հովհաննիսյանը հայտնել է, որ նման հայտարարությունները` որպես անլուրջ, առհասարակ արժանի չեն պատասխանի: