26 ապրիլի 2002 - 23:55 AMT
ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ
Հայաստանի առաջին տիկնոջ հրավերով այսօր եռօրյա այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Պուտինան կայցելի Երեւանի Հայ-Ռուսաստանյան (Սլավոնական) ինստիտուտ, կմասնակցի ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի փակմանը նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Բացի այդ, Լյուդմիլա Պուտինան կայցելի նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կհանդիպի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, կծանոթանա Հայաստանի պատմա-մշակութային համալիրներին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: