31 հուլիսի 2009 - 22:30 AMT
ԼՂՀ շուրջ իրադրությունը ոչնչով չի տարբերվում 1994 թվականի իրավիճակից
«ԼՂՀ շուրջ իրադրությունը ոչնչով չի տարբերվում 1994 թվականի իրավիճակից»,-ասյօր մամլո ասուլիսում ընդգծել է «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Պ.Հայրիկյանը նշել է, որ դրական է այն, որ Արցախի խնդիրը քննարկվում է միջազգային ասպարեզում, եւ դա, ըստ նրա, կարող է լինել արդարացի լուծման երաշխիքը:

Հայրիկյանը նշել է, որ Հայաստանի ներկա իշխանությունները Արցախի հարցում գտնվում են իներցիայի վիճակում, քանի որ շարունակում են վարել այն գիծը, որ որդեգրել էր ՀՀ նախկին իշխանությունը: Նա նաեւ ընդգծել է, որ եթե այսօր իշխանության գա մեկ այլ մարդ, նրանից հսկայական ջանքեր կպահանջվեն իրավիճակի շտկման համար:

Լրագրողի այն հարցին, թե ինչպես է նա պատկերացնում հարցի լուծումը, Հայրիկյանը պատասխանել է, որ առաջին հերթին, Հայաստանը պետք է դուրս գա բանակցային գործընթացից, թողնելով այդ իրավունքը Լեռնային Ղարաբաղին: Հայրիկյանը հավելել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հայաստանը պետք է ստանձնի միայն Արցախի անվտանգության երաշխավորի պարտականությունը: