1 օգոստոսի 2009 - 12:32 AMT
Գուրգեն Նարիմանյան. Ճգնաժամի պայմաններում հարկավոր է կարողանալ հարմարվել
Ճգնաժամի պայմաններին հարկավոր է հարմարվել, քանի որ փոթորկից փրկված նավերի եկամուտն ավելի մեծ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է «Սթար» սուրպերմարկետների ցանցի ֆինանսական տնօրեն Գուրգեն Նարիմանյանը:

Նրա խոսքերով, Ֆինանսական ճգնաժամը հնարավորություններ է բացում շատ ընկերություների, այդ թվում նաեւ մեզ համար: «Բաց ծովում փոթորկի ժամանակ շատ նավեր են կործանվում, սակայն փրկվածները հետո ավելի մեծ եկամուտ են ստանում: Պետք է կարողանալ հարմարվել ներկա պայմաններին, անցնել սպառողների սպասարկմանն ավելի ցածր գներով, հարմարվել սպառողական զամբյուղի փոփոխմանը եւ ընդգրկել սպառողների ավելի մեծ շրջանակ, կողմնորոշվելով միջին եւ միջինից ցածր խավերի վրա, որոնք մեծամասնություն են կազմում մեր երկրում»,-ասել է Նարիմանյանը:

Ինչ վերաբերում է ՀՆԱ-ի մակարդակին, ապա, ըստ Նարիմանյանի, ՀՆԱ-ի անկումը կլինի 16-18 տոկոսի սահմաններում: Նա նշել է, ոչ վաղ է խոսել դրական տեղաշարժի մասին, քանի որ շատ երկրներ, որոնք բոլոր հատկանիշներով հասել էին ճգնաժամի հատակին եւ նույնիսկ ակտիվացում են գրանցել, դեռեւս սպասում են ճգնաժամի երկրորդ ալիքին, որը, թեեւ չի ունենա զգալի ֆինանսական բաղադրիչ, քանի որ շատ ֆինանսական ինստիտուտներ արդեն անցել են առողջացման գործընթացներով, սակայն կունենա մեծ սոցիալական դրսեւորում` իրական հատվածի կրճատում, գործազրոկություն եւ այլն: Նման ալիքի հարկ է սպասել նաեւ Հայաստանում: