3 օգոստոսի 2009 - 13:23 AMT
Սաֆար Աբիեւը սպառնում է ռազմական գործողություններ սկսել Ղարաբաղում
Աշխատանքային այցով Բաքվում գտնվող ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ: Հանդիպմանը քննարկվել են ՌԴ-ի ու Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, Հարավային Կովկասում ռազմաքաղաքական դրությանն եւ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր:

Սաֆար Աբիեւը հանդիպմանը գնահատեց այն ջանքերը, որ գործադրում է ՌԴ-ն հակամարտության կարգավորման ուղղությամբ` անվանելով դրանք հուսադրող: Ընդ որում Աբիեւը նշել է ռազմական իրավիճակի անխուսափելիությունը, եթե հակամարտությունը հնարավոր չլինի լուծել խաղաղ ճանապարհով, հաղորդում է ANS-ը: