5 օգոստոսի 2009 - 13:14 AMT
Փակվել է Հարավային Օսեթիայի պետական սահմանը Վրաստանի հետ
Լույս օգոստոսի 4-ի գիշերը` 00:00-ին փակվել է Հարավային Օսեթիայի պետական սահմանը Վրաստանի հետ: Համապատասխան հրահանգ է տվել նախօրեին հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին: Նրա խոսքերով, վերջերս հաճախակի են դարձել վրացական կողմի սադրանքները, ինչպես նաեւ ահագնացել է Վրաստանից Հարավային Օսեթիա «խոզագրիպի» ներթափանցման վտանգը:

«Պաշտպանելու համար հանրապետության բնակչության անվտանգությունը «խոզագրիպից», ինչպես նաեւ վրացական կողմից սադրանքներ թույլ չտալու նպատակով, այսօր ժամը 00:00 փակվել է Հարավային Օսեթիայի պետական սահմանը եւ երթեւեկությունը Հարավային Օսեթիայի ու Վրաստանի միջեւ ինչպես ավտոմոբիլային տրանսպորտի, այնպես էլ հետիոտների համար»,-ասել է Կոկոյտին:

Հուլիսի վերջում Հարավային Օսեթիան ու Վրաստանը կանոնավոր կերպով մեղադրանքներ էին փոխանակում սահմանում սադրանքների վերաբերյալ: Ըստ հարավօսական կողմի, Վրաստանը գնդակոծում է սահմանամերձ գյուղերը ականանետներից: Վերջին նման միջադեպը տեղի ունեցավ օգոստոսի 4-ին, երկուշաբթի օրը: