5 օգոստոսի 2009 - 15:42 AMT
Ելենա Օբրազցովա. Ես կվերադառնամ Երեւան փետրվարին
«Ես անպայման կվերադառնամ Հայաստան»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հանրահայտ օպերային երգչուհի Ելենա Օբրազցովան:

Անդրադառնալով իր տպավորություններին Հայաստանի մասին` Օբրազցովան պատմել է, որ այցելել է Երեւանի Սբ.Զորավոր եկեղեցի, որտեղ հայ օպերային երգչուհիներից մեկը նրա խնդրանքով շարականներ է կատարել: Օբրազցովային այնքան է գերել նրա կատարումը, որ երգչուհին որոշել է իր հետ հյուրախաղերի հրավիրել նրան:

«Ես մեծապես տպավորված եմ հայկական ջազով, հատկապես Լեւոն Մալխասյանի ջազ-ակումբով, որտեղ նա երաժիշտների գերազանց բենդ է հավաքել»,-ասել է Օբրազցովան` հավելելով, որ իր ելույթների լարված ժամանակացույցի պատճառով չի կարողանում ավելի հաճախ լինել Երեւանում: «Սակայն, հավանաբար, մենք կհանդիպենք հաջորդ տարվա փետրվարին»,-ասել է երգչուհին: