27 ապրիլի 2002 - 00:03 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԵՄ ՀՀՇ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵԼ Է
Հայաստանի Թավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է ընդունել` մերժել «Հայոց Համազգային շարժում» կուսակցության վարչության Թավուշի մարզի Մարզային ընտրական հանձնաժողովի դեմ ներկայացրած հայցը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, դատարանը պատճառաբանել է իր որոշումը նրանով, որ դա «չի մտնում տվյալ դատարանի լիազորությունների շրջանակը»: Հիշեցնենք, որ ՀՀՇ կուսակցությունը պահանջել էր Թավուշի մարզի ՄԸՀ-ից գրանցել իր առաջնորդ, միջազգային հետախուզության մեջ գտնվող, ներքին գործերի նախկին նախարար Վանո սիրադեղյանին 75-րդ ընտրատարածքում որպես թեկնածու` լրացուցիչ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, որը նախատեսված է անցկացնել 2002 թվականի մայիսի 19-ին: ԻՆչպես այսօր տեղեկացրել է «Արմինֆո» գործակալության թղթակցին Հայաստանի ԿԸՀ-ի քարտուղար Արմենուհի Զոհրաբյանը, այսօրվա դրությամբ, Վանո Սիրադեղյանը դուրս է մնացել մայիսի 19-ի խորհրդարանական ընտրություններից, «եթե ՀՀՇ-ն չբողոքարկի դատարանի որոշումը բարձրագույն դատական ատյաններում»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: