5 օգոստոսի 2009 - 21:56 AMT
ՀՀ Մշակույթի նախկին փոխնախարարն առաջարկում է վերականգնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կամուրջը
Հուշարձանների եւ պատմական վայրերի պահպանության միջազգային խորհրդի նախագահ, ինչպես նաեւ Հայաստանի մշակույթի նախկին փոխնախարար Գագիկ գյուրջյանն առաջարկել է վերականգնել հայկական միջնադարյան մայրաքաղաքի` Անիի ավերակների մոտ գտնվող հին կամուրջը: ավերված կամուրջը գտնվում է Արաքս գետի երկու ափերին` մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից Հայաստանի: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը. «Մենք կարող ենք վերականգնել Արաքս գետի կամուրջը: Մենք կարող ենք միացնել երկու երկրներն այդ կամուրջի շնորհիվ եւ այն անվանել խաղաղության միջանցք»,- ասել է Գյուրջյանը:

Իսկ ներկայումս ավերված Անին վերականգնվում է որպես «Օսմանյան կայսրության միջնադարյան ճարտարապետության» հուշարձան: Ոչ մի հիշատակում այն մասին, որ անին եղել է Բագրատունիների հայկական թագավորության մայրաքաղաքը, չկա: Ավելին, Անի մտնելիս կանգնեցված է «Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի կողմից սպանված թուրքերի» հիշատակին նվիրված հուշարձան: