26 ապրիլի 2002 - 23:58 AMT
ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ`
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հունիսին Ստամբուլում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ` անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, փաստաթուղթը նախատեսում է հարեւան երկրների համագործակցությունն այնպիսի հարցերում, ինչպիսիք են` պայքարը ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, զենքի մաքսանենգությունը դեմ: Անվտանգության ոլորտում նախնական համաձայնագիրը նախագահներ Հեյդար Ալիեւը, Ահմեդ Սեզերը եւ Էդուարդ Շեւարդնաձեն նախատեսել են ստորագրել ապրիլի 29-ին թուրքական Տրաբզոն քաղաքում: Ադրբեջանի նախագահը կմեկնի Թուրքիա ապրիլի 28-ին: Փաստաթուղթը նախատեսում է համագործակություն` միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ եւ անվտանգության հարցերով փաստաթղթերի եւ տեղեկատվության փոխանակման բնագավառում: Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն հարցեր, որոնք առնչվում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու- Թբիլիսի- Էրզրում խողովակաշարի շինարարության նախագծերի իրականացմանը, Ղարս-Ախալքալակ-Բաքու երկաթուղային ճյուղի կարգավորմանը եւ վրացական Փոթի եւ թուրքական Ռիզե քաղաքների միջեւ օպտիկա-նրբաթելային մալուխի անցկացմանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: